Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Որ նախարարի բախտն ինչպես կժպտա

Որ նախարարի բախտն ինչպես կժպտա
18.04.2013 | 15:38

Կառավարության կուլիսներում ապրիլի 18-ին քչփչոցը մեծանալով աղմուկի էր վերածվում, բոլորի շուրթերին նախարարների հավանական փոփոխության հարցն էր։ Այս պահին խոսվում է երեք նախարարի պաշտոնափոխության մասին։ Առաջին վարկածով կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշանակվում է դեսպան, իսկ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը զբաղեցնում է Արմեն Աշոտյանի աթոռը։ Սփյուռքի նախարարի աթոռին «տեղավորում» են ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանին։ Ամենազավեշտալին այն է, որ բոլորը խոսում էին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի պաշտոնանկության մասին, բայց այդպես էլ չէր ասվում, թե ով է զբաղեցնելու նրա տեղը։ Տպավորություն է, որ Հասմիկ Պողոսյան ունենք, աշխարհը չունի։ Բայց, ինչպես ասում են, «սուրբ տեղը դատարկ չի մնում», եթե հանկարծ մշակույթի նախարարությունն այդպիսի «ծանր կորուստ» ունենա, ապա հաստատ կգտնվի փոխարինելին և գուցե մշակույթի ոլորտի բախտը բերի։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2811

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ